Այս պահից մինչև հունիսի 23-ը կարող եք այցելել Հայկական ավտոմոբիլային ցուցահանդես՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ծանոթանալ վերջին նորույթներին, ձեռք բերել ավտոմեքենաներ հատուկ պայմաններով և ստանալ ավտովարկեր
Առաջին անգամ Հայաստանում ներկայացվեց Zeekr բրենդը՝ ամբողջությամբ էլեկտրական, պրեմիում դասի, բայց մատչելի ավտոմեքենաներով, որոնք գալիս են պաշտոնական երաշխիքներով: Ամրագրումների ընդունումն արդեն սկսվել է: Ցուցահանդեսի առաջին օրը վաճառվել է 4 ավտոմեքենա, իսկ 8-ը գտնվում են ավտոկրեդիտների հաստատման փուլում
Ցուցադրված մոդելների շարքում Zeekr X-ը առաջարկում է 440 կմ մարտկոցային հեռավորություն, իսկ այլ մարտկոցային տարբերակները հասնում են մինչև 700 կմ: Հայաստանում Zeekr բրենդը պաշտոնապես ներկայացնում է Muran ընկերությունը, ինչպես նաև Nissani և Geely ապրանքանիշեր
Հաջորդ ամսվա ընթացքում Հայաստանում կներկայացվի Zeekr-ի ամբողջ շարքը՝ խոստանալով պրեմիում փորձառություն մատչելի գնով: