հունիսի 21-ին` Armenian Autoshow-ի` ZEEKR էլեկտրական մեքենաների շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցավ անսպասելի «միջադեպ»։ Մի կին, որը ներկայանում էր որպես «ակտիվիստ», բեմ բարձրացավ և ներկ լցրեց ZEEKR մեքենայի վրա։
Հետագայում պարզվեց, որ դա ներկայացում էր, որի մեջ կինը հեռուստահաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանն էր, ով դարձավ Հայաստանում` ZEEKR մեքենայի առաջին գնորդներից մեկն էր։
Հարցին, թե արդյոք ZEEKR մեքենաները էկոլոգիապես մաքուր են, արտանետումներից զերծ և անաղմուկ, Էրիկ Անթառանյանը բացատրեց.
«Այս մեքենան էլեկտրական է, էկոլոգիապես մաքուր և արտանետումներ չունի։ ZEEKR-ի փիլիսոփայությունը ներառում է բնության պահպանումը։ Բացի այդ, ZEEKR մեքենաները անաղմուկ են»։
Ցուցահանդեսում ներկայացված էին նաև ZEEKR-ի տարբեր էլեկտրական մեքենաներ։ Մոտ մեկ ամսից հայ հաճախորդները կկարողանան ձեռք բերել պրեմիում դասի ZEEKR էլեկտրական մեքենաներ, որոնք Հայաստանում պաշտոնապես ներկայացված են Muran ընկերության կողմից։
ZEEKR-ի հետ գործընկերային համաձայնագիր ստորագրվեց այս տարվա ապրիլին` Պեկինում։ Մինչև օգոստոս հայ հաճախորդները կունենան ZEEKR-ի չորս մոդելներ՝ 001, 007, 009 և X՝ հատուկ երաշխիքային պայմաններով։
«Մուրան» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Զախարյանը հարցազրույցում ասել է.
«Այժմ կարող ենք ասել, որ ZEEKR-ը պաշտոնապես Հայաստանում է։ Նոր մեքենաները ճանապարհին են և կժամանեն 1-1.5 ամսից։ ZEEKR-ը էլեկտրական մեքենաների խոշոր արտադրող է։ Դրա ամենամեծ առավելություններն են շրջակա միջավայրի համար անվտանգությունը, մատչելիությունը և պաշտոնական երաշխիքները։ Մենք ուսումնասիրել ենք շուկան, և էլեկտրական մեքենաների պահանջարկը Հայաստանում բավականին բարձր է։ Պրեմիում դասի մեքենաները ZEEKR-ի շնորհիվ ավելի մատչելի են դարձել»։
Հանրապետությունում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը, դիմելով մասնակիցներին, նշել է.
«Չինաստանի տնտեսությունը մտնում է զարգացման նոր փուլ՝ արագ աճից անցնելով բարձրորակ զարգացման։ Մենք ակտիվորեն խթանում ենք առաջադեմ արտադրողականությունը և ձգտում ենք կառուցել զարգացման նոր մոդել։ Բարձրորակ արտադրողականությունը նշանակում է առաջադեմ տեխնոլոգիաներ և բարձր արդյունավետություն։ Չինական էլեկտրական մեքենաները, որպես չինական արտադրության նոր խորհրդանիշ, դառնում են ավելի մրցունակ և առաջատար։