▪ Zeekr 7X-ը արժանացել է առավելագույն՝ 5 աստղանի Euro NCAP անվտանգության գնահատականի
▪ Ամբողջովին էկլեկտրական Zeekr 7X միջին չափի ամենագնացը գերազանցում է անվտանգության չափանիշները՝ մեծահասակ ուղևորների պաշտպանության համար ստանալով 91% գնահատական, իսկ երեխաների պաշտպանության համար՝ 90%, հաստատելով Zeekr–ի անհաղթահարելի նվիրվածությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի անվտանգությանը
▪ Ավտոմեքենայի առաջադեմ վարորդային օգնական համակարգերի համալիրն ապահովել է 83% գնահատական Safety Assist–ի կատարման համար»
▪ Եվրոպայում առաջարկվող յուրաքանչյուր Zeekr մոդել այժմ արժանացել է 5 աստղանի Euro NCAP գնահատականի՝ հետևելով 2024 թվականին Zeekr 001 և Zeekr X մոդելների ստացած գնահատականներին
Ամբողջ,ովին էլեկտրական Zeekr 7X-ը արժանացել է Euro NCAP–ի առավելագույն՝ 5 աստղանի գնահատականին՝ ապացուցելով, որ այն իրապես համապատասխանում է աշխարհի առաջատար անվտանգության ստանդարտներին:
2024 թվականին Zeekr 001 shooting brake–ն և Zeekr X կոմպակտ ամենագնացն արժանացել են 5 աստղանի գնահատականի, ընդ որում Zeekr X–ը ստացել է նաև Small SUV և Pure Electric Vehicles կատեգորիաներում լավագույն մոդելի մրցանակը: Այս վերջին արդյունքը նշանակում է, որ Եվրոպայում առաջարկվող յուրաքանչյուր Zeekr մոդել այժմ ունի 5 աստղանի Euro NCAP գնահատական: Այս ձեռքբերումը վկայում է Zeekr–ի առաջնահերթության մասին՝ անվտանգության ապահովումը յուրաքանչյուր մեքենայի նախագծման և զարգացման ընթացքում
Zeekr 7X-ը, ինչպես Zeekr 001–ն և Zeekr X–ը, մշակվել է ժամանակակից SEA մոդուլար մեքենաների ճարտարապետության հիման վրա, որը օգտագործում է խելացի նյութերի համադրություն, այդ թվում՝ բարձր ամրության պողպատ, ուղևորների պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով: Հատուկ Zeekr 7X-ի հետևի տակնամասը պատրաստված է մեկ` մեծ ալյումինե ձուլումից, ինչը առավելագույնի է հասցնում մարմնի ամրությունը և, հետևաբար, անվտանգության մակարդակը:
Zeekr 7X–ի մարմնի կառուցվածքն ու անվտանգության համակարգերը ապահովում են բարձր մակարդակի պաշտպանություն, որի վրա հիմնված է առաջադեմ վարորդային աջակցման համակարգերի (ADAS) ամբողջական փաթեթը: Այն ներառում է ինքնավար արտակարգ կանգառ՝ հետիոտների և հեծանվորդների հայտնաբերմամբ, ադապտիվ կրուիզ-կոնտրոլ, ավտոմատ ճանապարհի փոխման օգնական, 3D շրջապատի դիտում, առջևի և հետևի խաչմերուկային երթևեկության զգուշացում, AR Head-up Display, վարորդի մոնիթորինգ և երեխաների ներկայության հայտնաբերում: Վթարի դեպքում արգելակման համակարգը ավտոմատորեն գործարկվում է՝ երկրորդային բախումներից խուսափելու համար:
Euro NCAP–ի առավելագույն անվտանգության գնահատականը Zeekr 7X–ը դարձնում է վստահելի և գրավիչ ընտրություն իր սեգմենտում: Ամբողջ էլեկտրական SUV–ը հասանելի է մեկ շարժիչով, հետևի ձգումով կամ երկկառուցված՝ ամբողջ անվասայլերով, ունի մինչև 615 կմ (WLTP)① առավելագույն հեռավորություն, և 800V տեխնոլոգիայի շնորհիվ լիցքավորումը 10-80% կատարվում է ընդամենը 13 րոպեում②:
①Լիցքավորման ժամանակը կարող է տարբեր լինել՝ կախված լիցքավորման սարքից, շրջակա միջավայրի ջերմաստիճանից, մարտկոցի ջերմաստիճանից, մարտկոցի լիցքավորվածության մակարդակից, ինչպես նաև մարտկոցի և ավտոմեքենայի տարիքից ու վիճակից
②Հեռավորությունը նշված է WLTP վարորդական ցիկլի հիման վրա, վերահսկվող պայմաններում: Իրական աշխարհում հեռավորությունը կարող է տարբեր լինել՝ կախված ավտոմեքենայի և մարտկոցի վիճակից, երթուղուց, շրջակա միջավայրի պայմաններից, վարորդի ոճից, բեռնաթափից, անվադողերի և անվագոգերի բնութագրերից, ինչպես նաև լրացուցիչ սարքավորումներից ու պարագաներից